Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 156

Բոլոր հոդվածները

  • 2025-06-05 08:11
    анализ

    2024-Ի ԵՎ 2023-Ի ՀՈՒՆԻՍԻ ԴԱՍԵՐԸ. ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐ…

    2024թ. մայիսի 9-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Տավուշից հասավ Երևան, ինչին հաջորդեցին մի քանի հանրահավաքներ: Հունիսի 12-ի ջարդից հետո, ինչպեսև սպասվում էր, փողոցային ակցիաներն անկում ապրեցին, իսկ զանգվածներին փողոց դուրս բերելու փորձերն ապարդյուն եղան ընդհուպ մինչև այս ամառ։

  • 2025-05-23 08:07
    анализ

    ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է

    «Մենք միասին ահավոր ճանապարհ ենք անցել։ Եղել են օրեր, երբ երկրի և մեր ճակատագիրը կախված է եղել մազից։ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները, և դա մոռանալու բան չէ»,-1999թ. հունվարի 29-ին ՀՀԿ 5-րդ նախընտրական համագումարի ամբիոնից հայտարարեց երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ նշելով իր ընկերների անունները, որոնց հետ անցել էր Արցախի ազատագրման և հայոց անկախ պետականության կայացման դժվարին ճանապարհը. Լևոնի, Ռոբերտի, Սերժի և այլոց: 1999թ. Սպարապետն ուներ բոլոր հիմքերը՝ կանխատեսելու ապագան «21-րդ դարը մե՛րն է լինելու» թեզի տեսքով։

  • 2025-05-02 08:42
    анализ

    ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ Է

    «44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ թուրք քաղաքագետը քարտեզի վրա ցույց տալով ասաց, որ հենց հիմա թուրքական բանակը ատամներով ու ճանկերով ճանապարհ է բացում Զանգեզուրով դեպի Նախիջևան՝ միավորելով ողջ թուրքական աշխարհը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմայիլօղլուն հայտարարեց, որ եթե Զանգեզուրի միջանցքի հարցը լուծվի այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, ապա Թուրքիան անմիջապես կսկսի Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը:

  • 2025-04-29 08:03
    анализ

    ՄԵՐՁԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԴԻՄԱ՞Ց

    Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո իշխող վերնաշերտի առաջնային խնդիրն այդ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության չեզոքացումն է, իսկ այդ նպատակին հասնելու գլխավոր ճանապարհը Փաշինյանի պատրաստակամությունն է՝ հետևելու Պուտինի հրահանգներին, որոնք կհնչեցվեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված մայիսյան հանդիպման ժամանակ։ Պուտինը ծրագրել է առանձին-առանձին հանդիպել Փաշինյանի և Ալիևի հետ։ Կարծում եմ, այդ հանդիպումների հիմնական բովանդակությունը կմնա փակ դռների հետևում։ Հայ արևմտամետները զուր են հույսեր փայփայում, թե իշխող վերնաշերտի պարագլուխը կգնա Մոսկվա, որպեսզի վերջնականապես խզի բոլոր կապերը…

  • 2025-04-16 08:01
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ

    2018թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հերթական տարեդարձի առթիվ նախագահ Թրամփը ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին լուրը հասավ Սպիտակ տուն, Թրամփն արտասանեց հետևյալ խոսքերը. «Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք դադարեցնել պատերազմը»։ Կարճ ժամանակ անց Թրամփը խոստացավ ամեն ինչ կարգավորել, շեշտելով, թե ինքը գիտի՝ ինչ է անում։ Տպավորություն ստեղծվեց, թե նա ի սկզբանե գիտեր՝ ինչ է պետք անել, բայց սպասում էր, որ իրավիճակը հասունանա...

  • 2025-04-09 08:41
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵՑ «ՊԱՏԱՍԽԱՆԸ» ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԻՆ

    Գեներալ Մովսես Հակոբյանը մեղադրվում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ 2017թ. ՀՀ և Արցախի զորամասեր մատակարարված ռադիոլոկացիոն կայանքների գնման պայմանագիր կնքելու մեջ: Դրանք շահագործելիս ռուս մասնագետների կարիք է առաջացել, որոնք գալով ՀՀ՝ չեն կարողացել օգնել: Այլ կերպ ասած՝ կայանքները մարտական առաջադրանքների կատարման համար պիտանի չեն եղել, ինչը դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդպես է նշված մեղադրանքում, որը Հակոբյանը չի ընդունում՝ պարզաբանելով, որ իրեն վերագրվող գործողությունները չեն համապատասխանել իր լիազորություններին։

  • 2025-04-04 07:56
    анализ

    ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՎԻՆՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ…

    2024թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը հեռատեսորեն համալրեց հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցների թիվը։ Ընթացիկ տարում այդ աշխատակիցները վճռորոշ դեր խաղացին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների ահաբեկման ու ճնշման գործում։ Վճարել հրաժարվողների նկատմամբ վարչության ծառայողները ցուցադրական հաշվեհարդարներ էին կազմակերպում հենց ավտոբուսներում։ Միաժամանակ բարձր սակագինը բոյկոտողների նկատմամբ պահվածքի կանոններ էին թելադրում վարորդներին։ Արդյունքում բողոքի ակցիաները մարեցին, այլ կերպ ասած՝ շարքերի համալրումը օգտակար եղավ իշխանություններին։

  • 2025-03-29 07:39
    анализ

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

    2023թ. մարտի 29-ից սկսվեց ադրբեջանցի զավթիչների հերթական առաջխաղացումը դեպի հայկական տարածքի խորք՝ հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում։ Իշխանությունները թաքցնում էին այդ փաստը, մինչև որ ապրիլի 10-ի գիշերը ադրբեջանցի դիվերսանտները հայտնվեցին Սիսիանում՝ ներթափանցելով Բնունիս համայնքի բնակիչների տներ։ Ապրիլի 11-ին գնդակոծվեցին հայկական դիրքերը Սոթքի մոտակայքում, Տեղ գյուղի մոտ ադրբեջանցիները սպանեցին 4 հայ զինվորի, 6-ը վիրավորվեցին, այդ թվում՝ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ներկայումս բռնազավթված է Ներքին Հանդ համայնքի տարածքի մի մասը՝ Վերին Հանդը։

  • 2025-03-14 07:41
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ «ՍՅՈՒՆՅԱՑ ՈՂՋՈՒՅՆ -2»-ից

    Վերջերս տարածված տեղեկություններն այն մասին, թե ԱԱԾ-ն բացահայտել է 2021թ. ապրիլին Սյունիքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հրահրողին և կազմակերպչին, հասարակական շոշափելի արձագանք չհարուցեցին, մինչդեռ ակնհայտ է, որ ուշացած «բացահայտման» մասին տեղեկություններն ի հայտ եկան բնավ ոչ պատահականորեն։ Եվ այսպես, 2021 թվականի ապրիլին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ բախվեց հայտնի «սյունյաց ողջույնին», այլ կերպ ասած՝ 44-օրյա պատերազմից, 5 հազար զոհ տալուց և Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը հանձնելուց հետո իշխող վերնաշերտի պարագլխին դիմավորեցին, մեղմ ասած, առանց խանդավառության։ «Նիկոլ՝ դավաճա՛ն» կարգախոսով ցույցերը Մեղրիում ու Ագարակում կազմակերպված չէին թվում, ամենայն հավանականությամբ՝ խոսքը տարերային զանգվածային ակցիաների մասին էր, սակայն Փաշինյանը հրամայեց բացահայտել հրահրողներին, և 4 տարի անց «հրահրողին» հայտնաբերեցին։

  • 2025-02-21 08:45
    обзор прессы

    ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՇՐՋԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷՋԸ ՆԱԽՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Այն հարցում, որ Փաշինյանը շարունակում է քաղաքական հաշվեհարդարներ տեսնել քրեական հետապնդումների միջոցով, մեղքի բաժին ունեն նաև շարքային քաղաքացիները։ Հայ հասարակությունը 2018-ից հետո սարսափելի անտարբեր է դարձել։ Օրինակ, քչերին հետաքրքրեց այն փաստը, որ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց 2025 թվականի հունվարի 3-ին, այսինքն՝ 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 4 տարի անց։ Միայն հիմա «պարզվեց», թե 2020 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում Խաչատրյանը թույլ է տվել «ծառայողական անփութություն. Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»: